Panorama Studios

Ծառայություններ

Բնական լուսավորություն

Մեր տրամադրած սարքավորումները կօգնեն ձեզ հասնել որակյալ արդյունքի արհեստական լուսավորության միջոցով, բայց եթե նախընտրում եք, որ արևի լույսը ստեղծի ձեր կադրերի տրամադրությունն ու բնական ստվերները մոնոխրոմ սպիտակ ֆոնին, ուրեմն դուք կսիրեք մեր հսկա պանորամային պատուհանները։ Բնական լուսավորությունը համապատասխան է նաև հեռախոսով լուսանկարելու դեպքում։

Ֆոների լայն ընտրություն

Մեզ մոտ տեղի են ունենում ամեն տեսակ նկարահանումներ՝ նորաձևությունից մինչև նշանադրություն և այլ ուրախ առիթներ։ Մեզ մոտ առկա թղթե ֆոների երանգները կարող են լրացնել այդ ձևաչափերից յուրաքանչյուրը։ Ընտրե՛ք ձեր ցանկալի գույնը, իսկ մենք կապահովենք լավ դրամադրությունն ու գեղեցիկ արդյունքը։

Մեծ անկյունային ցիկլորամա մոնոխրոմ սպիտակ երանգով

Մեր 4x8x4 չափի ցիկլրաման ստեղծում է անվերջ մոնոխրոմ սպիտակ ֆոն, որը բացառում է ստեղծարարության որևէ սահմանափակում։ Հենց այս ճերմակ ֆոնին են հաճախ արվում դիմանկարներն ու տարբեր պրոդուկտների լուսանկարները. այն բազմաթիվ առավելություններ ունի։

Լավագույն տեխնիկան՝ անվճար

Մենք տրամադրում ենք ծառայությունների ամբողջական փաթեթ ՝ ապահովելով, որ կատարյալ տարածքից զատ, դուք ունեք բոլոր անհրաժեշտ սարքավորումները Պանորամա Ստուդիոյում ձեր փորձառությունն առավելագույնի հասցնելու համար։ Ամբողջ «գործիքակազմը» սպասելու է ձեզ նկարահանման օրը:

Բարձրակարգ լուսանկարիչների ցանկ

Պանորամա Ստուդիոն ունի «A-list» լուսանկարիչների թիմ, որոնց պորտֆոլիոները կգտնեք մեր կայքում։ Նշեք, թե որ լուսանկարչի աշխատանքներն են ձեզ համար առավել գրավիչ և մենք կամրագրենք ձեր հանդիպումը Պանորամա Ստուդիոյում։

Երեք ժամանակակից տաղավար

Մեր երեք (շուտով չորս) լիովին կահավորված տաղավարները նախատեսված են թե՛ տեսանկարահանումների, թե՛ ֆոտոնկարահանումների համար։ Դրանցից յուրաքանչյուրը ունի մի շարք առավելություններ։ Այդպիսով, ամրագրեք Ձեր ժամանակը մեր մասնաճյուղերից մեկում առցանց կամ կապվեք մեզ հետ, եթե ունեք լրացուցիչ հարցեր։

Գնացուցակ

Գինը ներառում է սարքավորումների տրամադրումը տեղում, wi-fi և կայանատեղի։

Ստուդիո #1 (Խորենացի)

8.000 դրամ / ժամ

Ստուդիո #2 (Խորենացի)

10.000 դրամ / ժամ

Ստուդիո #3 (Արմենակյան)

14.000 դրամ / ժամ

Ստուդիո #4 (Արմենակյան)

12.000 դրամ / ժամ

Մենք առաջարկում ենք ծառայությունների ամբողջական փաթեթ՝ կատարյալ նկարահանումների համար։

Հարցուպատասխան

Այո, ամրագրման նվազագույն ժամանակը 55 րոպե է։ Առավելագույն ժամանակը սահմանափակված է մեր աշխատանքային ժամերով (10-ից մինչև 22-ը)
Այո, եթե տաղավարը նախապես ամրագրված չէ մեկ այլ անձի կողմից, դուք կարող եք երկարացնել ձեր ժամանակը։
Այո, ամրագրումը սկսվում է, երբ ներս եք մտնում տաղավար և ավարտվում է, երբ այն լքում եք։
Այո, 8 հոգուց ավելի խմբերի դեպքում ձեզ անհրաժեշտ կլինի ադմինիստրատորի թույլտվությունը:
Այո, մենք ապահովում ենք մեր հաճախորդների գաղտնիությունը, և մեկ տաղավարում կարող է տեղի ունենալ միայն մեկ նկարահանում: