Վայելեք մեր փոքր տաղավարի մտերմիկ հարմարավետությունը՝ 60 մ2 տարածքով։Տաղավարն ունի երկու հանդերձասենյակ, գունագեղ ֆոների լայն տեսականի, ինչպես նաև 3x7x4 մետր սպիտակ գոտի։ Բոլոր անհրաժեշտ սարքավորումները հասանելի են վարձակալության համար, որպեսզի Ձեր փորձառությունն այս տաղավարում լինի հիշարժան։ Անվճար WiFi-ն և օդորակիչի առկայությունը կստիպեն Ձեզ ամբողջ օրն անցկացնել այստեղ՝ փնտրելով լավագույն անկյունները ամենաթանկ պահերը ֆիքսելու համար։ Տաղավարը կրկին գտնվում է «Տաշիր» առևտրի կենտրոնի չորրորդ հարկում (Խորենացի 33),Զորավար Անդրանիկ կայարանի հարևանությամբ։
60 մ2
4 մ
6x4x4 մ
Այո
2 հատ
Այո
Այո
Սարքավորումները նախապես վարձակալելու կարիք չկա։ Նկարահանման օրը մենք կտրամադրենք Ձեզ անհրաժեշտ ամեն ինչ։
Ստուդիան տրամադրում է սարքավորումները նկարահանումից անմիջապես առաջ և հետ վերցնում դրանք, երբ ամրագրված ժամանակն ավարտված է։
Սարքավորումները վնասելու դեպքում նախատեսված է փոխհատուցման վճար։
Կարող եք չեղարկել կամ փոփոխել ամրագրման ամսաթիվը՝ զանգահարելով +374 94051040 հեռախոսահամարին
Ամրագրումը երկու օր առաջ չեղարկելու դեպքում, պետք է վճարել արժեքի 50%-ը։
Ամրագրումը 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում, պետք է վճարել դրա ամբողջական արժեքը։