Վայելեք մեր փոքր տաղավարի մտերմիկ հարմարավետությունը՝ 60 մ2 տարածքով։Տաղավարն ունի երկու հանդերձասենյակ, գունագեղ ֆոների լայն տեսականի, ինչպես նաև 3x7x4 մետր սպիտակ գոտի։ Բոլոր անհրաժեշտ սարքավորումները հասանելի են վարձակալության համար, որպեսզի Ձեր փորձառությունն այս տաղավարում լինի հիշարժան։ Անվճար WiFi-ն և օդորակիչի առկայությունը կստիպեն Ձեզ ամբողջ օրն անցկացնել այստեղ՝ փնտրելով լավագույն անկյունները ամենաթանկ պահերը ֆիքսելու համար։ Տաղավարը կրկին գտնվում է «Տաշիր» առևտրի կենտրոնի չորրորդ հարկում (Խորենացի 33),Զորավար Անդրանիկ կայարանի հարևանությամբ։
Ողողված բնական լուսավորությամբ՝ մեր մեծ տաղավարը հագեցած է այն ամենով, ինչն անհրաժեշտ է կատարյալ ֆոտոշարք ստեղծելու համար։ Այս ընդարձակ տարածքը գտնվում է «Տաշիր» առևտրի կենտրոնի չորրորդ հարկում (Խորենացի 33), Զորավար Անդրանիկ մետրո կայարանից ընդամենը 5 րոպե հեռավորության վրա։ Այն կազմում է 95 մ2՝ 4x8x4 մետր մոնոխրոմ սպիտակ ցիկլորամայով։ Նաև վայելեք անձնական հանդերձարանի հարմարավետությունը, անվճար WiFi-ն և օդորակիչը։ Ժամանակն է նկատել գեղեցիկը Panorama Studios-ում։