Panorama Studios

Ստուդիո #4 (Արմենակյան)

Panorama Studios-ի չորրորդ տաղավարն առաջարկում է լուսավոր, ունիվերսալ 100 քմ տարածք, որը թույլ կտա կյանքի կոչել Ձեր ամենահամարձակ ստեղծարար գաղափարները։ Այս տաղավարն իր փափուկ, մինիմալիստական ոճով և երկրաչափական դիզայնով, մեկտեղում է միանգամից մի քանի ձևաչափեր գեղեցիկ ֆոտաշարք ստանալու համար. դրանք կարող ենք հարմարեցվել տարբեր թեմատիկաների և կոնցեպտների՝ միավորելով ֆունկցիոնալությունն ու ոճը։ Տաղավարի առանձնահատկություններից մեկը իր կենտրոնական հատվածն է, որտեղ բոհո ոճը միահյուսվել է անտիկ ճարտարապետության տարրերի հետ։ Այս յուրօրինակ տարածքը ներառում է նաև xx մետր բարձրությամբ ճերմակ ցիկլորամա, որը կդառնա անթերի ֆոն ամենագեղեցիկ ֆոտոշարքերի համար։ Ապակեպատ դետալները, քամու վրա լողացող սպիտակ, թափանցիկ վարագույրները և ընդհանուր տարածքի սպիտակ-բեժ գույնային լուծումը ստեղծում են եթերային և խաղաղ մթնոլորտ: Տարածքում ամենատարբեր բույսերի առկայությունը լցնում է տարածքը թեթևությամբ և նրբությամ՝ տանելով այդ օդային զգացողությանը: Առկա է նաև մեծ բաց պատշգամբ, որտեղ կարելի է թե՜ նկարահանում կազմակերպել, թե՜ պարզապես հանգստանալ ֆոտոշութերի միջև։ Ձեր հարմարավետությունն ապահովելու համար տաղավարը տրամադրում է xx հանդերձարաններ, գերարագ WiFi և օդորակիչ: Մենք գտնվում ենք Արմենակյան 9 փողոցում, Աբովյան հրապարակից ընդամենը 5 րոպե հեռավորության վրա է։

Տարածք

100 մ2

Առաստաղ

6 մ

Ցիկլորամա

7x3x6 մ

Թղթե ֆոներ

Այո

Հանդերձարան

2 հատ

Բնական լուսավորություն

Այո

Թղթե ֆոներ

Շուտով

Սարքավորումներ և պարագաներ

Սարքավորումները նախապես վարձակալելու կարիք չկա։ Նկարահանման օրը մենք կտրամադրենք Ձեզ անհրաժեշտ ամեն ինչ։

Ստուդիան տրամադրում է սարքավորումները նկարահանումից անմիջապես առաջ և հետ վերցնում դրանք, երբ ամրագրված ժամանակն ավարտված է։

Սարքավորումները վնասելու դեպքում նախատեսված է փոխհատուցման վճար։

Strobe Lighting (Godox)

Gobo Lighting

Continuous Lighting

RGB LED Video Lighting

Fog Machine

Studio Fan

Lighting Stand Boom Arm

Projector

Other accessories

Պատկերասրահ

Կանոններ

Ամրագրում
  • Ստուդիան գործում է 10։00-ից 22։00-ն։
  • Տաղավարները կարող եք ամրագրել մեր կայքի միջոցով կամ զանգահարելով +374 94051040 հեռախոսահամարին։
  • Վճարումը կարող եք կատարել մեր առցանց ամրագրման համակարգի միջոցով կամ ամրագրման օրը՝ ստուդիայում։
  • Մինչ ամրագրելը ծանոթացեք տաղավարների տեխնիկական նկարագրերին, չեղարկման կարգին և այլ մանրամասներին։
  • Ամրագրման նվազագույն տևողությունը 55 րոպե է։ Այլ ամրագրումների բացակայության դեպքում, կարող եք երկարացնել Ձեր այցը և հավելյալ ժամանակի վճարումը կատարել տեղում։
  • Ամրագրման սկիզբը Ձեր ամրագրման ճշգրիտ ժամանակն է, այլ ոչ թե նկարահանման իրական մեկնարկի ժամը։ Ամրագրման ժամանակի ավարտը տաղավարից դուրս գալու ժամանակն է։
  • Տարածքում կան անվճար և վճարովի կայանատեղիներ։
 
Տաղավարներ
  • Եթե ցանկանում եք օգտագործել ֆոներից որևէ մեկը, փոխել լուսավորությունը կամ այլ փոփոխություններ կատարել, մեր ադմինիստրատիվ թիմը սիրով կօգնի Ձեզ  այդ հարցում։
  • Մի մոռացեք վերցնել Ձեր անձնական իրերը նկարահանումից հետո։ 
  • Ծխելը, ալկոհոլի օգտագործումն ու սնունդը տաղավարի տարածքում արգելվում են։
  • Տաղավարների ներսում արգելված են գունավորող նյութերը, գունավոր ծուխը, գունավոր չոր սառույցը, փոքր մասնիկներով փոփերները։
  • Տաղավար կարելի է մտնել միայն կոշիկի ծածկերով կամ խորը-մաքրում անցած կոշիկներով։
 
Չեղարկման կարգ
  • Կարող եք չեղարկել կամ փոփոխել ամրագրման ամսաթիվը՝ զանգահարելով +374 94051040 հեռախոսահամարին

  • Ամրագրումը երկու օր առաջ չեղարկելու դեպքում, պետք է վճարել արժեքի 50%-ը։

  • Ամրագրումը 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում, պետք է վճարել դրա ամբողջական արժեքը։