Panorama Studios-ը երևանյան ֆոտո ստուդիա է, որը դեռ 2019 թվականից տրամադրում է լուսանկարչական ծառայությունների ամբողջական փաթեթ։ Վերջինս ներառում է չորս հարմարավետ տաղավար ՝ երկու տարբեր հասցեներով՝ Արմենակյան և Խորենացի փողոցներում։ Երկու մասնաճյուղերը գտնվում են քաղաքի կենտրոնից հավասարապես հարմարավետ հեռավորության վրա։
Նկարահանման յուրօրինակ վայրերից զատ, մենք նաև առաջարկում ենք սարքավորումների անվճար տրամադրում տեղում և տաղանդավոր լուսանկարիչների ցանկ, որոնցից յուրաքանչյուրը սիրով կանմահացնի Ձեր կյանքի ամենաուրախ պահերը։ Այսինքն, եթե ունեք նկարահանման հետաքրքիր գաղափար, մենք պատրաստ ենք այն իրականություն դարձնել։
Մեր նպատակն է տրամադրել նկարահանման մաքսիմալ հաճելի և գունեղ փորձառություն՝ մեզ վրա վերցնելով պլանավորման բոլոր փուլերը։ Ձեզ մնում է մշակել Ձեր կերպարն ու գալ ստուդիա միանգամայն բարձր տրամադրությամբ։
Ուսումնասիրեք լուսանկարիչների պորտֆոլիոները մեր կայքում, ընտրեք լավագույնին, իսկ մնացածի մասին հոգ կտանի մեր թիմը։ Առաջին օրվանից Panorama Studio-ը հյուրընկալել և կազմակերպել է գրեթե ամեն տեսակի նկարահանումներ։ Նորաձևություն, ընտանեկան, մայրություն և շատ այլ տեսակներ՝ մեր լուսանկարիչները փորձառու են այդ բոլոր ձևաչափերում, իսկ տարածքը ժամանակի ընթացքում շարունակաբար ծառայել է որպես հարմարավետ տաղավար ցանկացած առիթի համար։